Սլովակիան Ուկրաինային է փոխանցել ռազմական օգն...

Սլովակիան Ուկրաինային է նվիրել 4 Մի-17 ուղղաթիռ և 1 Մի-2 ուղղաթիռ, ինչպես նաև զինամթերք՝ համազարկային կրակի «Գրադ»  համակարգի համար, հինգշաբթի հաղորդել է Բրատիսլավայի TA3 հեռուստաալիքը՝ վկայակոչելով պաշտպանության նախարար Յարոսլավ Նադին։

«Ուկրաինայի համար այս և նախկին բոլոր մատակարարումների համար Սլովակիան կվճարի Խաղաղության եվրոպական հիմնադրամից, ինչը ԵՄ-ի համերաշխության արտահայտումն է Ուկրաինային», – Նադի խոսքերը մեջբերում է հեռուստաալիքը։

Միաժամանակ նախարարը հավելել է, որ Ուկրաինա ուղարկված ուղղաթիռներն արդեն դուրս են բերվել հանրապետական ​​օդուժի հաշվառումից և փոխարինվել ավելի ժամանակակից՝ UH-60M Black Hawk ուղղաթիռներով։

Ռուսաստանի Դաշնությունը նախկինում նոտա էր հղել բոլոր երկրներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին՝ Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը զենք է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Արևմուտքից Ուկրաինա զենք ուղարկելը չի ​​նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն կունենա։