Սլովակ դպրոցականը հրաժարվել է սեղմել երկրի նա...

Սլովակ դպրոցական Սիմոն Օմանիկը պարգևի հանձնման արարողության ժամանակ հրաժարվել է սեղմել երկրի նախագահ Պետեր Պելեգրինիի ձեռքը՝ Ուկրաինայի հարցում վերջինիս դիրքորոշման պատճառով: Տղան աջակցում է Ուկրաինային և պարգևատրման արարողությանը ներկայացել է ուկրաինական դրոշի գույներով կրծքանշանով, գրում է dennikn.sk կայքը:

Դպրոցականը բացատրել է իր արարքի պատճառը.«Չեմ կարծում, որ ճիշտ կլիներ սեղմել նման մարդու ձեռքը կամ շփվել նրա հետ, քանի որ ես համաձայն չեմ նրա հետ և նրան համարում եմ խաբեբա և ստախոս»:

Օմանիկը մեղադրել է Սլովակիայի նախագահ Պելեգրինիին նախագահական ընտրություններում «մարդկանց խաբելու», մասնավորապես՝ Ուկրաինայի պատերազմի թեման շահարկելու միջոցով հաղթելու համար:

Օմանիկը Կենտրոնական Եվրոպայի մաթեմատիկական օլիմպիադայի բրոնզե մեդալի համար մրցանակը ստացել է կրթության նախարար Թոմաս Դրաքերի ձեռքից։ Երբ նախարարը Օմանիկին առաջարկել է սեղմել իր կողքին կանգնած նախագահ Պելեգրինիի ձեռքը, նա մերժել է, թեև նախագահն արդեն մեկնել էր ձեռքը սեղմելու համար:

Մինչդեռ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ասել է, որ եթե ինքը լիներ նախագահի տեղում,  լրագրողների աչքի առաջ մրցանակը կվերցներ տղայից: