Սկսում ենք ստորագրահավաք՝ Բերձորում Ադրբեջանի...

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերիմշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի հայտարարությունը․

«Այսօր ժամը 15:30-ին Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հրավիրում եմԹումանյան - Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող «Կինոմոսկվայիհրապարակ»:

Ես եւ արցախցի իմ օգնական Օքսանա Բալայանը սկսում ենք ստորագրահավաք՝Բերձորում Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետը հանելու պահանջով:Այդ անցակետի տեղադրումը արցախահայության հիմնարար իրավունքների, ինչպեսնաև 2020 թվականի եռակողմ հայտարարության դրույթների կոպտագույն խախտմանհերթական դրսեւորումն է։

Սիրելի՛ հայրենակիցներ, կխնդրեմ ակտիվ մասնակցեք ստորագրահավաքին։Լրագրողներին եւս սիրով հրավիրում եմ լուսաբանելու ակցիան»։