Սիսիանի ավագանին այսօր համայնքապետ է ընտրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովսեփ Առաքելյանին։ Օրեր առաջ հրաժարական էր ներկայացրել համայնքի արդեն նախկին ղեկավար Արմեն Հակոբջանյանը, և ՔՊ-ն այս պաշտոնում առաջադրել էր Առաքելյանին։ Նրա օգտին քվեարկել է ավագանու 14 անդամ։