Սիրիայում ռուս զինվորականների անվտանգությունը...

Սիրիայում ռուս զինծառայողների անվտանգությունն պատշաճ մակարդակով ապահովված է, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Սիրիայի նոր իշխանությունների գործողությունը նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների դեմ։

«Մեր զինվորականների անհրաժեշտ անվտանգությունն ապահովված է պատշաճ մակարդակով»,- ասել է Պեսկովը, փոխանցում է Интерфакс-ը։

Նա այսպես է պատասխանել հարցին, թե արդյոք վտանգ չի սպառնում ռուսական կոնտինգենտի անվտանգությանը՝ կապված Սիրիայում իրավիճակի վատթարացման հետ։