Սիրիայի Հոմս քաղաքի մզկիթներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 5 մարդ, ևս 21-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։
«Հոմսի Ուադի ազ-Զահաբ թաղամասում գտնվող Իմամ Ալի բին Աբի Տալիբ մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել՝ 21-ը», - հայտնել է Սիրիայի առողջապահության նախարարության շտապօգնության և արտակարգ իրավիճակների վարչության տնօրեն դոկտոր Նաջիբ ան-Նաասանը։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Շտապօգնության մեքենաները մեկնել են դեպքի վայր, իսկ անվտանգության ուժերը շրջափակել են տարածքը։
Նախնական տեղեկություններով՝ պայթյունն առաջացել է մզկիթի ներսում տեղադրված պայթուցիկ սարքերից։



