Սիրիայում հրթիռակոծության հետևանքով զոհվել է...

Սիրիայում ռազմական ավտոբուսի ուղղությամբ հրթիռակոծության հետևանքով 10 զինծառայող է զոհվել, ևս 9-ը վիրավորվել է հյուսիս-արևմուտքում: 

Ինչպես տեղեկացնում է Reuters-ը՝ այս մասին հայտնել է SANA պետական լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքում՝ Թուրքիայի սահմանին մոտ

Զինյալները ավտոբուսը թիրախավորել են հակատանկային հրթիռով, այլ մանրամասներ չեն հայտնել:

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հայտնել է, որ հարձակումն իրականացրել են ընդդիմադիր զինյալները և, որ զոհերի թիվը հավանաբար կաճի:

Նշվում է, որ թուրքական ուժերը, որոնք աջակցում են որոշ ապստամբ խմբերի, տեղակայվել են ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքում: