Սիրիայում հայտարարել են նախագահական ընտրությո...

Սիրիայի Ժողովրդական խորհրդի (խորհրդարանի) խոսնակ Համուդա Սաբաղն ապրիլի 19-ին հայտնել Է առաջին թեկնածուի անունը, որը հայտարարել Է մայիսի 26-ին նշանակված նախագահական ընտրություններում իր թեկնածությունը քվերակության դնելու ցանկության մասին:

Հանդես գալով պատգամավորների առջեւ՝ նա հայտարարել Է, որ Սիրիայի Բարձրագույն սահմանադրական դատարանում ստացվել Է հայտ քաղաքացի Աբդալա Սալյում Աբդալայից, որը ծնվել Է 1956 թվականին Հալեպում:

Այդ հավակնորդն ուղերձով դիմել Է օրենսդիրներին պաշտպանելու իր թեկնածությունը: Թեկնածուի նախընտրական քաղաքական ծրագրի մասին ոչ մի կարգի տվյալներ չեն հայտնել:

Հանրապետության Բարձրագույն սահմանադրական դատարանն ապրիլի 19-ից սկսել Է փաստաթղթեր ընդունել այն թեկնածուներից, ովքեր իրենց թեկնածություններն են քվեարկության դնում նախագահական ընտրություններում: Գրանցումը կշարունակվի տասն օր՝ մինչեւ ապրիլի 28-ը:

Սիրիայի նախագահի նախորդ ընտրությունները կայացել են 2014 թվականին եւ անցել են ալընտրական հիման վրա:

Քվեարկությանը մասնակցել Է Սիրիայի քաղաքացիների 73,5 տոկոսը:

Ընտրություններում հաղթել Է Արաբական սոցիալիստական վերածննդի կուսակցության առաջնորդ Բաշար Ասադը, որն ստացել Է ընտրողների 88,7 տոկոսի պաշտպանությունը: 2012 թվականին ընդունված՝ Սիրիայի Արաբական Հանրապետության Սահմանադրությունը սահմանափակում Է նախագահի պաշտոնում անընդմեջ երկու յոթնամյա ժամկետով լինելը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: