
Սիրիայում գտնվող ԱՄՆ ռազմաբազան հարձակման է ենթարկվել, հայտնում է իրանական Mehr գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Ըստ դրանց՝ Սիրիայում գտնվող ԱՄՆ բազայի վրա ականանետային հարձակում է իրականացվել: Մասնավորապես, թիրախավորվել է Սիրիայի արևմտյան Հասաքա նահանգի տարածքում գտնվող ամերիկյան ռազմաբազան։
Այս աղբյուրները հայտարարել են, որ հարձակումից հետո ձեռնարկվել են խիստ անվտանգության միջոցառումներ։