
Սիրիայի քրդաբնակ շրջանների «Դեմոկրատական Սիրիայի ուժեր»–ի հրամանատար Մազլում Քոբանին հայտարարել է, թե Սիրիայում խաղաղ բնակչության կոտորածն իրականացնում են զինյալների այն խմբավորումները, որոնք հովանավորվում են Թուրքիայի կողմից։
Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Մազլում Քոբանին դատապարտել է խաղաղ բնակչության կոտորածները՝ կոչ անելով սիրիական իշխանություններին կանխել այն։
Նա պնդել է, թե խաղաղ բնակչության կոտորածն իրականացնում են Թուրքիայի կողմից հովանավորվող զինյալների խմբերը։