Սիրիայի նոր իշխանությունները հայտարարել են Աս...

Սիրիայի պաշտպանության նախարարության խոսնակ Հասան Աբդել-Ղանին հայտարարել է ծովափին Ասադի կողմնակիցների դեմ «ռազմական գործողության» ավարտի մասին, հայտնում է SANA-ն։

«Մենք հայտարարում ենք մեր ուժերի հաջողության մասին, շնորհիվ Աստծո, ինչպես նաև մեր ժողովրդի վճռականության շնորհիվ, այս փուլում դրված բոլոր նպատակներին հասնելու գործում»,- նշել է նա։

Նրա խոսքով, հնարավոր եղավ հետ մղել Ասադի կողմնակիցների մնացորդների հարձակումները, թույլ չտալ նրանց մոտենալ կենսական կենտրոններին և ապահովել հանրային ճանապարհների մեծ մասի անվտանգությունը, որոնք նրանք օգտագործում էին որպես ելակետ «հարձակումների համար»:

«Մեր ուժերին հաջողվել է չեզոքացնել անվտանգության բջիջները և Ասադի կողմնակիցների մնացորդներն Ալ-Մուխթարիա, Ալ-Մզերա, Ազ-Զոբար շրջանի և Լաթաքիայի նահանգի այլ գյուղերում, ինչպես նաև Տարտուս նահանգի Ադ-Դալիահ, Թանիտա և Ալ-Քադմուս քաղաքներում, ինչը հնարավորություն է տվել կանխել սպառնալիքները և ապահովել տարածքի անվտանգությունը»։

Աբդել-Ղանին հավելել է. «Ասադի կողմնակիցների մնացորդներին մեր ուղերձը պարզ է և միանշանակ. եթե վերադառնաք, մենք կվերադառնանք, և ձեր առջև կտեսնեք միայն մարդկանց, ովքեր չգիտեն, թե ինչպես նահանջել և չեն խնայում նրանց, ում ձեռքերը ներկված են անմեղների արյունով»: