Սիրիայի նոր ԱԳ ղեկավարը Թեհրանին կոչ է արել ե...

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ Հասան ալ Շիբանին կոչ է արել Իրանին հարգել Սիրիայի ժողովրդի կամքը և երկրի ինքնիշխանությունը, գրում է interfax.ru-ն:

«Իրանը պետք է հարգի Սիրիայի ժողովրդի կամքը, երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- գրել է ալ Շիբանին սոցիալական ցանցերում։

Արտգործնախարարը նաև ասել է, որ զգուշացնում է Իրանին Սիրիայում քաոս չտարածելու մասին և կոչ է անում պատասխանատվություն կրել վերջին հայտարարությունների համար։ Ալ Շիբանիի ուղերձը պատասխան է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին, որը հեռուստատեսային ելույթում կոչ էր արել  սիրիացի երիտասարդներին «հաստատ վճռականությամբ կանգնել երկրում անկայունություն կազմակերպողների դեմ»:

Դեկտեմբերի 8-ին Սիրիայում զինված ընդդիմությունը հայտարարել է, որ գրավել է Դամասկոսը և ձևավորում է անցումային իշխանություն։ Երկրի նախագահ Բաշար ալ Ասադը հրաժարական է տվել և լքել երկիրը: Անցած շաբաթ օրը Սիրիայի ժամանակավոր կառավարությունը Ալ Շիբանիին արտաքին գործերի նախարար է նշանակել։