Սիրիայի նավթահանքերի շուրջ ԱՄՆ զորակազմի կենտ...

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ապօրինի է համարել ԱՄՆ զորակազմի կենտրոնացումը Սիրիայի նավթահանքերի շուրջ: Նա այդ մասին ասել է Ժնևում, ուր տեղի էր ունենում սիրիական ճգնաժամի կարգավորմանը նվիրված Աստանայի ձևաչափով հերթական հանդիպումը: Այս անգամ Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը մասնակցում էին արտգործնախարարների մակարդակով: Լավրովը հայտարարել է, որ ինքնիշխան պետության բնական պաշարների շահագործումն առանց պայմանավորվածության ապօրինի է: