Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաան ժամանել է Մոսկվա։ Այս մասին վկայում են «Россия-24» հեռուստաալիքի հեռարձակած կադրերը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
Սիրիայի նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել «Վնուկովո» օդանավակայանում։ Կադրերում երեւում է, որ աշ-Շարաային սանդուղքի մոտ դիմավորում է այդ թվում նաեւ ՌԴ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Վերշինինը։
Ակնկալվում է, որ բանակցություններում կքննարկվեն տարբեր ոլորտներում երկկողմ կապերի վիճակն ու հեռանկարները, ինչպես նաեւ մերձավորարեւելյան տարածաշրջանի ընթացիկ վիճակը։
Նախորդ անգամ աշ-Շարաան աշխատանքային այցով ՌԴ էր այցելել նախորդ տարվա հոկտեմբերին։



