Սիրիայի անցումային կառավարության ղեկավար Ահմեդ աշ Շարան փետրվարի 4-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով կժամանի Անկարա: Այս մասին հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից:
Բանակցությունները, որոնք տեղի կունենան նախագահական համալիրում, կընդգրկեն Սիրիայում առկա իրավիճակի բոլոր ասպեկտները: Հիմնական շեշտը դրվելու է երկրի վերականգնման, կայունության և անվտանգության ապահովման հարցերի վրա: