Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կնոջ՝ Ասմայի մոտ ախտորոշվել է սուր միելոիդ լեյկոզ, ասվում է Սիրիայի նախագահական գրասենյակի հաղորդագրության մեջ։
«Այն բանից հետո, երբ առաջին տիկին Ասմա Ասադի մոտ ի հայտ եկան մի քանի ախտանշաններ, նա ենթարկվեց մի շարք բժշկական թեստերի և հետազոտությունների, նրա մոտ ախտորոշվեց սուր միելոիդ լեյկոզ», – ասվում է հայտարարության մեջ:



