![Սիրիայի անցումային շրջանի նախագահն Էրդողանին...](/imgs/posts/medium/2025/02/7e7db94.png)
Սիրիայի նոր առաջնորդ Ահմեդ ալ-Շարան առաջին անգամ հարցազրույց է տվել միջազգային պարբերականի: Գրում է ermenihaber.am-ը:
Մասնավորապես բրիտանական «The Economist»-ին տված հարցազրույցում անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին և քրդական հարցին:
Նա քրդերի հետ բանակցությունների գործընթացին անդրադառնալով՝ նշել է, որ դրանց արդյունքների մասով այդքան էլ լավատես չէ:
Միջանկյալ նշենք, որ Սիրիայում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Սիրիա քրդական ուժերը, որոնց Անկարան համարում է ահաբեկչական, դեռևս իրենց վերահսկողության տակ են պահում Սիրիայի հյուսիսում գտնվող որոշ շրջաններ:
Քրդերի մասին խոսելիս, Շարան նկատի է ունեցել «Քուրդիստիանի բանվորական կուսակցությունը» (PKK-ՔԲԿ):
Այս համատեքստում Սիրիայի նորընտիր նախագահը նաև նշել է, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խոստացել է, որ իրենց երկրում «PKK»-ական և ոչ մի բազա չի մնալու: