Սիրիայի ալավիներն Իսրայելին խնդրել են փրկել ի...

Սիրիայում ալավիների համայնքի առաջնորդները նամակ են ուղարկել իսրայելցի պաշտոնյաներինայդ թվում վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ խնդրելով հրեական պետությանը «փրկել» էթնիկ փոքրամասնությանը սիրիական նոր իշխանությունների հետապնդումներիցերկուշաբթի հաղորդել է իսրայելական I24 հեռուստաալիքը։

Անցած շաբաթ դաժան բախումներ են տեղի ունեցել սիրիական անվտանգության ուժերի եւ նոր կառավարության դեմ հանդես եկող զինված խմբավորումների միջեւ Դամասկոսում, Սիրիայի Լաթաքիա եւ Տարտուս նահանգներում։ Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան Լաթաքիայի եւ Տարտուսի զինված ուժերին կոչ է արել վայր դնել զենքերը։ Երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ծովափնյա Սիրիա տանող ճանապարհների փակման մասին։

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոն (SOHR) ոչ կառավարական կազմակերպության վերջին տվյալների համաձայն՝ վերջին օրերին Սիրիայի ափամերձ շրջաններում սպանվել է ալավիների համայնքի 830 խաղաղ բնակիչ։ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էոր այս օրերին ծովափնյա գավառներում նոր իշխանություններին հակադրվող զինված խմբավորումների հետ բախումների ժամանակ զոհվել է անվտանգության 231 աշխատակից։

«Ասադի (Բաշարռեժիմի տապալումից եւ մեր ժողովրդի դեմ ալավիական շրջաններում տեղի ունեցած ջարդից հետո մենք հայտարարում ենք Իսրայելի կառավարությունից պաշտպանությունօգնություն եւ աջակցություն ցուցաբերելու մեր պահանջը»,- նշվել է հեռուստաալիքի տրամադրության տակ հյատնված նամակում։

Նամակում ասվում է, որ սիրիական ալավիները «ձեռքը մեկնում են» Իսրայելին եւ կլինեն հրեական պետության «ամենահավատարիմ եւ լավագույն բարեկամները»։

Ալավիների համայնքի առաջնորդների նամակը պարունակում է նաեւ մի քանի պահանջ Իսրայելից. գործի դնել բանակը, ներառյալ ՌՕՈւ-ն եւ ՌԾՈւ-ն, պաշտպանելու համար խաղաղ բնակչությանը Սիրիայի ափամերձ շրջաններում, բարձրացնել ալավիների սպանության թեման միջազգային մակարդակում եւ լուսաբանել այն մամուլում։