Դամասկոսը կանխել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի դեմ երկու առանձին մահափորձ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Սիրիայի անվտանգության ոլորտի և Մերձավոր Արևելքի բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց անունները չեն նշվում։
Համաձայն տեղեկությունների՝ աշ-Շարաայի դեմ դավադրությունները կանխվել են վերջին մի քանի ամսվա ընթացքում։
Աղբյուրները նշել են, որ ԻՊ-ի դավադրություններից մեկը կապված էր աշ-Շարաայի նախապես հայտարարված պաշտոնական հանդիպման հետ։ Աղբյուրները հրաժարվել են լրացուցիչ մանրամասներ տրամադրել՝ հարցի զգայունության պատճառով։
Սիրիայի տեղեկատվության նախարարությունը հրաժարվել է մեկնաբանություն տալ հարցի առնչությամբ։
Դավադրությունների բացահայտումն ի հայտ է եկել այն ժամանակ, երբ Սիրիան պատրաստվում է միանալ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիային՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի շրջանակում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 10-ին Վաշինգտոնում կընդունի Սիրիայի նախագահ աշ-Շարաային։ Նա կլինի Սիրիայի առաջին նախագահը, որը կայցելի Սպիտակ տուն։



