Սիրիան ճանաչել է Կոսովոյի անկախությունը

Սիրիան պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անկախությունը։ Այս մասին հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը։

«Սիրիան հայտարարում է Կոսովոյի Հանրապետության՝ որպես անկախ և ինքնիշխան պետություն, պաշտոնապես ճանաչման մասին՝ վերահաստատելով հավատարմությունը ազգերի ինքնորոշման իրավունքին»,- ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ Էր Ռիադում տեղի է ունեցել Սիրիայի, Սաուդյան Արաբիայի և Կոսովոյի ղեկավարների եռակողմ հանդիպումը։