Սիրիական բանակը սկսել է ռմբակոծել Հալեպի քրդա...

Սիրիական բանակը սկսել է ռմբակոծել Հալեպի քրդաբնակ թաղամասերը՝ քաղաքացիական անձանց` տարածքը լքելու համար տրված վերջնաժամկետը լրանալուց հետո, հայտնել է AFP-ի թղթակիցը։

Զինվորականները քաղաքի քրդերի կողմից վերահսկվող թաղամասերը հայտարարել էին «փակ ռազմական գոտիներ» ժամը 15:00-ից (Երևանի ժամանակով 16։00-ից), միաժամանակ ստեղծելով «երկու անվտանգ մարդասիրական անցակետեր», որոնցով վերջնաժամկետից առաջ հազարավոր քաղաքացիական անձինք լքել են տարածքները, նշում է AFP-ի թղթակիցը։