Սիրիա գործուղված հայ փրկարարները վերադառնում...
Սիրիա գործուղված  Հայաստանի փրկարարական ջոկատն ավարտել է իր առաքելությունը և վերադառնում է հայրենիք:
Այս մասին հայտնում է Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը: 
«Հալեպ ժամանած փրկարարական խումբը ավարտելով իր առաքելությունը վերադարձավ հայրենիք»,- ասված է հյուպատոսության «Ֆեյսբուք»-ի էջի հրապարակման մեջ։ 
Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո Հայաստանը 29 հոգուց բաղկացած փրկարարական խումբ էր ուղարկել Սիրիա: