Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նախորդ տարի ավագանու ընտրություններից առաջ տարածվող նախընտրական գովազդներում հպարտորեն ասում էր «մաքրելու ենք»՝ նկատի ունենալով քաղաքի աղբահանությունը, որը քաղաքային նախորդ իշխանությունները պատշաճ որակի չէին իրականացնում։
Ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը հաղթեց և ստացավ քվեների 82 տոկոսը։ Արդեն 9 ամիս է, ինչ Հայկ Մարությանը քաղաքապետ է, իսկ ավագանում մեծամասնություն է իր թիմը, սակայն քաղաքը ոչ միայն մաքրված չէ, այլև շարունակում է աղբի մեջ կորած մնալ։ Աղբահանության խնդիրը հիմա շատ ավելի վատ է, քան նախորդ իշխանության օրոք։
Իշխանությունները ամեն կերպ փորձում են համոզել հանրությանը, որը խնդիրը այդքան էլ լուրջ չէ, ու տարբեր երկրներում կա նման խնդիր։ Իշխանության տարբեր ներկայացուցիչներին աջակցության է հասել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ողբորորդին, ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը։ Նա Բրյուսելից հրապարակել է փողոցում հավաքված աղբի լուսանկարներ և գրել․«Բրյուսել,կենտրոն, մեր օրեր: Մեր աղբատար մեքենաները շուտով կհասնեն Երևան»։



