Սիփան Փաշինյանը խաշթառակցիների համար լավ նորո...

ՀՀ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Տավուշի մարզի այս անգամ սահմանամերձ Խաշթառակ համայնքի սիրելի բնակիչներ,

Խաշթառակ համայնքը ՄԱԿ-ի զարգացման հայաստանյան գրասենյակի հետ ձեռք էր բերել պայմանավորվածություն, համաձայն որի Խաշթառակ համայնքի կենտրոնական փողոցներով պետք է անցկացվի էներգաարդյունավետ լուսավորություն, որի համար կազմվել է նախագծա-նախահաշվարկային ծրագիր։ Ըստ այդմ՝ ծրագրի նախահաշվային արժեքը կազմել էր 40 064 530 ՀՀ դրամ։ ՄԱԶԾ-ի կողմից արդեն կատարվել էր ներդրում 80%-ի չափով` 32 051 624 ՀՀ դրամ։ Համաձայն ներդրումային ծրագրերի՝ համայնքը պարտավոր էր գումարի 20%-ի չափով, տվյալ դեպքում` 8 012 906 ՀՀ դրամով, մասնակցություն ցուցաբերել նշյալ ծրագրին, որպեսզի այն կյանքի կոչվեր: Սակայն, ինչպես Ակնաղբյուրի դեպքում էր, Խաշթառակի համայնքապետարանը նույնպես չուներ նման ֆինանսական միջոցներ: Ուրախ եմ ձեզ հայտնել, որ ինչպես Ակնաղբյուրի, այնպես էլ Խաշթառակի դեպքում, արտերկրում բնակվող մեր տարբեր հայրենակից գործարարներ չեն մերժել իմ կողմից փոխանցված ձեր խնդրանքը և տրամադրել են համայնքին այդ գումարը, հետևաբար այդ ծրագիրը մի քանի ամիսների ընթացքում կյանքի կկոչվի: Շնորհակալ եմ ՄԱԶԾ-ից և մեր հայրենակիցներից, չմերժելու և ծրագրերը կյանքի կոչելու համար»: