Սինձո Աբեի նկատմամբ մահափորձի հեղինակի ինքնու...

Ճապոնիայի իշխանությունները վճռականորեն դատապարտում են նախկին վարչապետ Սինձո Աբեի նկատմամբ կատարված բարբարոսական հարձակումը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն, փոխանցում է RIA Novosti-ն:

«Ներկայում Աբեի վիճակը հայտնի չէ: Մանրամասները ճշտվում են: Նման բարբարոսական հարձակումները միանգամայն անընդունելի են: Մենք հանդես ենք գալիս վճռական դատապարտմամբ»,-նշել է նա:

Մացունոն նաև հավելել է, որ ներկայում բոլոր նախարարները, ովքեր երկրում ուղևորությունների են նախընտրական արշավի շրջանակում, ստացել են անհապաղ Տոկիո վերադառնալու հրաման:

Տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ նույնպես վրդովմունք են արտահայտել տեղի ունեցածի առնչությամբ:

Նշվում է, որ դեպքի վայրում ձերբակալված 41-ամյա Տեցույա Յամագամին մինչև 2005 թվականը 3 տարի ծառայել է Ճապոնիայի ինքնապաշտպանության ռազմածովային ուժերում: Նա առաջին ցուցմունք է տվել՝ ասելով, որ դժգոհ է եղել քաղաքական գործչից և ցանկացել է զրկել նրան կյանքից: