Սինանյանի նշանակումը ՀՀ սահմանադրության խախտո...

ՀՀ կառավարության կազմում «Սփյուռքի գործերի հանձնակատար»-ի զբաղեցրած դիրքը մնում է անորոշ: 
ՀՀ «Հանրային ծառայության մասին օրենքի» 8-րդ հոդվածի համաձայն «Սփյուռքի գործերի հանձնակատար» է նշանակվում ՀՀ վարչապետի կողմից, ինչը հիմք է ծառայում ենթադրելու, որ հիշյալ պաշտոնյան համարվում է ՀՀ կառավարության անդամ և նախարարի լիազորություններով մասնակցում է կառավարության նիստերին:

 
ՀՀ Սահմանադրութjան 148-րդ հոդվածի համաձայն «Կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները», իսկ 48-րդ հոդվածն ընդգծում է, որ «Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք»:


Զարեհ Սինանյանը 2013 թվականին ընտրվել է ԱՄՆ Կալիֆորնիայի Գլենդել քաղաքի խորհրդի անդամ, իսկ երկու անգամ՝ 2014 և 2018 թվականներին, քաղաքապետ ու այդ պաշտոնում ծառայել է մինչեւ 2019 թվականի ապրիլ ամիսը: Լինելով Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ և քաղաքապետ բնականաբար նա ունեցել է ԱՄՆ քաղաքացիություն ու մշտական բնակություն է հաստատած եղել հիշյալ քաղաքում՝ չլրացնելով ՀՀ կառավարության կազմում պետական պաշտոն զբաղեցնելու սահմանադրական պահանջը:


Հետևաբար, կարելի է եզրակացնել, որ «Սփյուռքի գործերի հանձնակատար»-ի պաշտոնում Զարեհ Սինանյանին նշանակելով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խախտել է սահմանադրությունը: