Սիմոնյանը Վիետնամի Ազգային ժողովի նախագահի հե...

Պաշտոնական այցով Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 19-ին այցելել է Վիետնամի Ազգային ժողով և հանդիպել Վիետնամի ԱԺ նախագահ Չան Թան Մանի հետ: 

Զրուցակիցները բազմակողմանի անդրադարձ են կատարել հայ-վիետնամական միջխորհրդարանական հարաբերություններին եւ դրանց նոր տեմպ հաղորդելու գործնական քայլեր քննարկել:

Բացի միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցերից` քննարկումների առանցքում են եղել միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցությանը, ինչպես նաեւ տնտեսական, կրթական ու մշակութային փոխգործակցությանը վերաբերող հարցերը:

ՀՀ ԱԺ նախագահը վիետնամցի իր գործընկերոջը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար ու փոխադարձ պաշտոնական այցով հրավիրել Հայաստան:

Ալեն Սիմոնյանը շրջել է նաեւ Վիետնամի Ազգային ժողովի տարածքում եւ գրառում կատարել Պատվավոր հյուրերի գրանցամատյանում: