Սիմիդյանը Վրաստանի դեսպանին ներկայացրել է ՇՄ...

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Գիորգի Շարվաշիձեին:

Ողջունելով դեսպանին Շրջակա միջավայրի նախարարությունում՝ նախարարն անդրադարձել է Հայաստանի և և Վրաստանի միջև բարեկամական և գործընկերային հարաբերություններին, մասնավորապես՝ վերջերս Երևանում տեղի ունեցած տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստին, որի ընթացքում առիթ է ունեցել հանդիպել հարևան երկրի իր գործընկերոջ հետ և քննարկել երկու երկրների միջև շրջակա միջավայրի ոլորտում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բնապահպանական օրակարգի հարցերի շրջանակ։

Նախարարն անդրադարձել է Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության գործարկման և համալրման ընթացքին և խոսել Վրաստանի կողմից բնության պահպանության փորձի փոխանակման անհրաժեշտության մասին։

Անդրադարձ է կատարվել նաև ջրային ոլորտում և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգում բնապահպանական առաջնահերթությունների համապատասխանեցմանը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել համագործակցությունն այս ուղղություններով ևս։