87 տարեկան հասակում մահացել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին։ Այս մասին հաղորդում են իտալական լրատվամիջոցները։
Նա մահացել է Միլանի հիվանդանոցում։
Սիլվիո Բեռլուսկոնին որպես վարչապետ երկիրը ղեկավարել է մի քանի անգամ՝ 1994-1995, 2001-2006, 2008-2011 թվականներին։
Նա «Միլան» ֆուտբոլի ակումբի սեփականատերն էր, խոշոր գործարար, Իտալիայի ամենահարուստ մարդկանցից մեկը։