«Սիլ ինշուրանս» ԱՓԲԸ-ն ֆեսբուքյան իր էջում «ժողովուրդ» թերթին դիմել է հերքման պահանջով.
««Ժողովուրդ» օրաթերթը իր այսօրվա թիվ 3(2669) համարում ակնհայտ կեղծ և զրպարտություն պարունակող տեղեկատվություն է տարածել «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ի վերաբերյալ, որն էլ արտատպել էին մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներ, ըստ որի «ՊԵԿ-ը պահանջել է Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությանը ներառել «սև ցուցակում»։ Տեղեկացնում ենք, որ վերոնշյալ հոդվածում նշված տեղեկատվությունը իրականության հետ որևէ աղերս չունի, Ընկերության իրավունքները խախտող ակնհայտ սուտ է և արատավորում է Ընկերության գործարար համբավը։
«Սիլ ինշուրանս» ԱՓԲԸ-ն դիմել է թերթին՝ զրպարտությունը հերքելու պահանջով»։



