Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը կարծիք է հայտնել, որ կազմակերպության անդամ երկրների ղեկավարները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները Կովկասի տարածաշրջանում իրադրության կայունացման համար։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, Սիդորովն այդ մասին ասել է նոյեմբերի 16-ին կայացած ճեպազրույցի ժամանակ։
«Ես չեմ կարող դատել, թե ինչ որոշում կկայացնեն պետությունների ղեկավարները: Կարծում եմ, որ նրանք կձեռնարկեն բոլոր միջոցները կայունացնելու իրադրությունը կովկասյան հողում՝ նաև Հայաստանում, և հարակից պետություններում», - նշել է Սիդորովը։
Նա հավելել է, որ միջոցառումներն առաջարկվել են դեռևս 2022 թվականին՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի և քարտուղարության պատվիրակության՝ Հայաստանում կատարած աշխատանքի արդյունքների հիման վրա: