Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին և հանդիպման ժամանակ կոչ է արել նոր տիպի ռազմավարական գործընկերություն կառուցել երկու երկրների միջև։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Կողմերը, գիտակցելով իրենց պատասխանատվությունը պատմության, իրենց ժողովուրդների և ամբողջ աշխարհի հանդեպ, պետք է օժանդակեն նոր տիպի ռազմավարական գործընկերության կառուցմանը Չինաստանի և Կանադայի միջև, երկկողմ հարաբերությունները դուրս բերեն առողջ, կայուն և հաստատուն զարգացման ուղի», - մեջբերել է Սի Ծինփինի խոսքը Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
Սի Ծինփինը նաև ընդգծել է, որ «չին-կանադական հարաբերությունների առողջ և կայուն զարգացումը համապատասխանում է երկու երկրների ընդհանուր շահերին, ինչպես նաև նպաստում է համաշխարհային կայունությանը և բարգավաճմանը»:
Վերջին տարիներին Օտտավայի հետ Պեկինի հարաբերությունները դարձել են ավելի լարված: 2024 թվականին Կանադայի այն ժամանակվա վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարեց Չինաստանից ներմուծվող էլեկտրամոբիլների նկատմամբ 100%, իսկ պողպատի և ալյումինի նկատմամբ 25% մաքսատուրքեր սահմանելու մասին: 2025 թվականի մարտին Չինաստանը 100% մաքսատուրք սահմանեց Կանադայից ներմուծվող հլածուկի ձեթի նկատմամբ, իսկ ավելի ուշ սահմանեց 75,8% հակադեմպինգային երաշխիքային դեպոզիտներ կանադական հլածուկի սերմերի համար։ Այդ միջոցները խիստ վնասել են կանադացի ֆերմերներին:



