Սի Ծինփին. Չինաստանը և Ռուսաստանը չեն գործում...

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամանորյա շնորհավորանքներ են փոխանակել:

«Սինհուա»-ի փոխանցմամբ՝ Չինաստանն ու Ռուսաստանը միշտ ձեռք ձեռքի տված քայլում են ճիշտ ճանապարհով՝ առանց դաշինք կազմելու, առճակատման կամ որևէ երրորդ կողմի դեմ գործելու, ասել է Սի Ծինփինը։

Չինաստանի ղեկավարը հավելել է, որ երկու երկրների միջև քաղաքական փոխվստահությունը և ռազմավարական համակարգումը մշտապես բարձրանում են ավելի բարձր մակարդակների՝ երկու առաջնորդների ռազմավարական ղեկավարության ներքո։

Նրա խոսքով՝ Չինաստանը և Ռուսաստանը աջակցում են միմյանց՝ որպես BRICS-ի և ՇՀԿ-ի նախագահներ՝ դրանով իսկ զգալի ներդրում ունենալով գլոբալ հարավի երկրների միջև համերաշխության և համագործակցության խթանման գործում: