Շվեյցարիայում ոչնչացրել են 15 պատանդ վերցրած...

 Շվեյցարական իշխանությունները հայտնում են, որ ոստիկանության գործողությունների արդյունքում հաջողվել է վերացնել գնացքում 15 հոգու պատանդ վերցրած տղամարդուն։ Այս մասին գրում է Reuters-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Շվեյցարիայի Վաուդ կանտոնում՝ Ֆրանսիայի հետ սահմանի հարևանությամբ։

Գործակալության տարածած տեղեկության համաձայն՝ 32-ամյա իրանցի տղամարդը, որն ապաստան էր խնդրել Շվեյցարիայից, զինված է եղել կացնով և դանակով, պատանդներին ահաբեկման մեջ է պահել գրեթե 4 ժամ։ Ուղևորների կյանքը հնարավոր է եղել փրկել այն բանից հետո, երբ ոստիկանները ներխուժել են գնացք և մահացու վիրավորում հասցրել պատանդառուին։

«Բոլոր պատանդներն անվնաս ազատ են արձակվել», - նշվում է կանտոնի ոստիկանության հայտարարության մեջ։

Չարագործի հնարավոր շարժառիթների մասին ոչինչ չի հաղորդվում։