Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատում նախօրեին քննարկվել է «Լեռնային Ղարաբաղ. խաղաղության համաժողով» խորագրով բանաձեւը եւ ընդունվել:
Բանաձեւի հեղինակը պատգամավոր Էրիխ Ֆոնտոբելն է: Քննարկմանը մասնակցել է նաեւ այդ երկրի ԱԳ նախարար Իգնատիո Կասիսը:
Քննարկման արդյունքում բանաձեւն անցել է 96 կողմ, 80 դեմ, 16 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: