Շվեդիայում սպանվել է Ղուրանի այրման աղմկահարույց ակցիաների կազմակերպիչ, 38-ամյա իրաքցի ներգաղթյալ Սալվան Մոմիկան, որը 2023-ին Ստոկհոլմում մուսուլմանների համար սրբազան գրքի հրապարակային հրկիզման 4 ակցիա է անցկացրել: Այս մասին հայտնում է tass.ru-ն:
Նրա դին՝ հրազենային վնասվածքներով, հայտնաբերվել է չորեքշաբթի ուշ երեկոյան Ստոկհոլմից հարավ գտնվող Սյոդերտալյե քաղաքում:
Այսօր պետք է հրապարակվեր նրա գործով դատարանի վճիռը: Նա մեղադրվում էր «ազգային պատկանելիության հիման վրա ատելություն հրահրելու» համար:



