Շվեդիան ողջունել Է Եվրամիության հետ առավել սե...

Շվեդիայի կառավարությունը շարունակում է աջակցել Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը և ողջունում է Եվրամիության հետ առավել սերտ համագործակցությանն ուղղված Հայաստանի ջանքերը։ Այս մասին հայտարարել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարիա Մալմեր Ստեներգարդը։

«Շվեդիան խորապես ցավում է Վրաստանում տեղի ունեցող ներկա իրադարձությունների համար, բայց միևնույն ժամանակ վճռական է տրամադրված՝ այդ երկրի ժողովրդավարական և եվրոպամետ ուժերին տրամադրվող աջակցությունը շարունակելու համար», — նշել է նա