Շվեդիան ստորագրեց ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ...

Շվեդիան ստորագրել Է Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության հայտը: Այդ մասին հաղորդվում Է կազմակերպությունում երկրի ներկայացուցչության Twitter-ում: «Այսօր առավոտյան Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն ստորագրել Է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը»,-ասվում Է հրապարակման մեջ:

Անցյալ տարվա վերջին Շվեդիայի կառավարող սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարել Էր դաշինքին անդամակցության հայտ ներկայացնելու որոշման մասին, նշելով, որ դրան հավանություն տալու դեպքում Ստոկհոլմը հանդես կգա երկրի տարածքում միջուկային զենք եւ ռազմաբազաներ տեղակայելու դեմ: Ֆինլանդիան նույնպես պաշտոնապես որոշել Է անդամացել ռազմական դաշինքին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, իր հերթին, խոստացել Է արագացնել երկու նոր պետություններին ընդունելու գործընթացը:

Բազմամյա չեզոքությունից հրաժարվելու հնարավորության մասին Հելսինկին եւ Ստոկհոլմը սկսել են խոսել Ուկրաինայի ապառազմականացման եւ դենացիֆիկացման ուղղությամբ հատուկ ռազմական գործողությունն սկսելուց հետո: Ռուսաստանում քանիցս հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն նպատակամիտված Է առճակատման: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությունը կազմակերպությանը «հազիվ թե որեւԷ ձեւով ամրապնդի եւ կատարելագործի մեր մայրցամաքի անվտանգության ճարտարապետությունը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: