Գիշերը ժամը 03.00-ին ավարտվել են «Արզնի 1» ջրատարի վերագործարկման աշխատանքները։ Այս մասին հայտնում է «Վեոլիա ջուրը»։
«Այժմ ընթանում է թաղամասերի ջրագծերի վերագործարկումը, ինչը նշանակում է, որ շուտով, աստիճանաբար, կվերականգնվի Երեւանի Կենտրոն, Էրեբունի եւ Արաբկիր վարչական շրջանների ջրամատակարարումը»,-նշված է հաղորդագրության մեջ։



