Շուտով արգելելու են Սամվել անունը, Կարապետյան...

Ուրեմն Հյուսիսային պողոտայից ապամոնտաժում են լեդ էկրանները, որի վրա տարիներով գովազդ էր պտտվում, ու խնդիր չկար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության անդամ, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։

«Հենց սկսեցին Սամվել Կարապետյանի նկարը ցուցադրել, եկան ապամոնտաժեցին: Շուտով արգելելու են Սամվել անունը, Կարապետյան ազգանունը, Տաշիր քաղաքը և ցանկացած բան, ինչ վախ է ներշնչում ուսապարկերին»,–հավելել է նա։