Շուշիի մասին աղմկոտ հայտարարություն արած կինը...

Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքից հետո մեծ աղմուկ բարձրացրեց անծանոթ մի կին, ով հայտարարեց, թե «Շուշին իհարկե Ադրբեջանական է, Արցախն էլ է Ադրբեջանինը»:Հայտարարությունն իհարկե տհաճ էր և առ այսօր քննարկման թեմա է հանդիսանում: Հանրահավաքից օրեր անց տեղեկատվություն տարածվեց, թե կինը գործարար Խաչատուր Սուքիասյանի տան աշխատակիցներից է:

Մեզ հետ այսօր կապ հատատած մի կին փաստերով ապացուցեց (պայմանով, որ կնոջ մասին անձնական տվյալներ չհրապարակենք, որպեսզի իր հայտարարությունը քննադատած քաղաքացիները չփորձեն վնասել նրան), որ աղմկոտ հայտարարության հեղինակն իրականում աշխատում է Երևանի  շուկաներից մեկում և որևէ կապ չունի Սուքիասյանների ընտանիքի հետ։

․․․