Արցախի Բերձոր քաղաքի մոտակայքում թշնամու արձակած կրակոցների և լարվածության մասին տարածվող տեղեկությունը սուտ է։
Քիչ առաջ զրուցում էի Բերձորի քաղաքապետի և Աղավնոյի գյուղապետի հետ։ Երկուսն էլ հերքեցին այդ լուրը՝ նշելով, որ իրենց կողմում որևէ կրակոց կամ աթս չի եղել։
Որոշ այլ աղբյուրներից ինձ հաջողվեց պարզել, որ նախորդ օրը Շուշիի կողմից ադրբեջանցիները մի աթս են թռցրել դեպի Լիսագորի և Բերդաձոր գյուղի կողմը, որը վնասազերծվել է մեր զինվորների կողմից։
Լիսագոր գյուղից մինչև Բերձոր քաղաք ուղիղ գծով ավելի քան 15կմ է։



