
Օրերս AntiFake.am-ին տեղեկություններ են փոխանցվել, որ ՀՀ կառավարությունը պետական բյուջեից շուրջ 2 միլիոն դոլար է հատկացրել Կոնդի առանձնատների տնտեսությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին սպասարկող կառավարական առանձնատան մասնաշենքը հիմնանորոգելու, վերանորոգելու և կահավորելու համար։
Աղբյուրի փոխանցմամբ՝ առանձնատունը հիմնանորոգելու համար ՀՀ պետական բյուջեից վերաբաշխում կատարելու և գումար հատկացնելու որոշման նախագիծը եղել է «հույժ գաղտնի» որակմամբ՝ հերթական սկանդալից զերծ մնալու համար, քանի որ բավականին մեծ գումար է հատկացվել այդ ամենի համար՝ շուրջ 2 միլիոն դոլար։
Տեղեկությունը ճշտելու համար AntiFake.am-ը հարցում է ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Իսկ մինչ կստանանք պաշտոնական պատասխանը, մի փոքր ուսումնասիրություն ենք կատարել հրապարակային աղբյուրներում։
Եվ այսպես, e-gov.am կայքում «Կառավարության նիստերի օրակարգ» բաժնում գտնում ենք սեպտեմբերի 19-ի կառավարության նիստի օրակարգում ներառված 19-րդ՝ «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայասատանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և վարչապետի աշխատակազմին գումար հատկացնելու մասին» հարցը: Հարցի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերը նշված են որպես «գաղտնի», իսկ հարցը «Չզեկուցվող» հարցերի շարքում է։
Ամբողջական այստեղ