«Շունն իր տիրոջն է կծում»․ Փաշինյանը ստորացնո...

Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական պոպուլիզմի դռները բացեց, Նիկոլ Փաշինյանը մտավ ու փակեց ներսից՝ բոլորին դուրս նետելով, այդ թվում հենց իրեն՝ Տեր-Պետրոսյանին։

2012-ին Փաշինյանը Տեր-Պետրոսյանի շնորհիվ դարձավ պատգամավոր։ Բայց նույնիսկ դրանից առաջ՝ 2008-ի արյունոտ մարտի մեկի ժամանակ, նա լևոնական ճակատի հիմնական ղժղժան տղան էր։ Տեր-Պետրոսյանն է նրան սարքել քաղաքական կերպար՝ նետելով նրան փողոցային խառնակչության առաջին գիծը՝ մամլո խոսքի անվան տակ ատելության քարոզ անելու համար։

Այդ նույն ատելությամբ Փաշինյանն այսօր խփում է իր քաղաքական հոգեհորը։ Ասում է՝ Տեր-Պետրոսյանն ընտրությունների կեղծման հիմնադիրն է։ Այսինքն՝ Փաշինյանն իր պատգամավոր դառնալը պարտական է ընտրակեղծարարին ։

Ու սա ասում է այն մարդը, ում կարիերան ամբողջությամբ խարսխված է ուրիշների փառքի մնացորդների վրա։ Երբ պետք էր՝ Տեր-Պետրոսյանին անվանում էր հանճարեղ տեսաբան։ Հիմա պետք է՝ դարձրել է «ժողովրդի թշնամի» ու կդարձնի։

Ո՞ւմ եք զարմացնում, պարոն Փաշինյան։ Դուք քաղաքական պարտքի զգացում չունեք ոչ մեկի հանդեպ՝ ո՛չ սպանված զինվորի մոր, ո՛չ արցախցի փախստականի, ո՛չ էլ Ձեր քաղաքական ծնողի։ Ձեր մեջ կա մի բան, որը սովորական դավաճանությունից էլ է ստոր՝ դա է ուրացումը։ Եվ դա չի բուժվում։ Դուք անբուժելի հիվանդ եք ու դա մենք արդեն արձանագրել ենք։

Իսկ Տեր-Պետրոսյանը, եթե այսօր դառնացել է, թող չմեղադրի ո՛չ ժամանակին, ո՛չ Նիկոլին։ Հետ շրջվեք ու լավ նայեք՝ Դուք եք ստեղծել այս հրեշին։ Դուք եք նրան բերել դաշտ, նրան շուն եք դարձրել Արցախի դեմ։ Բայց այդ շունը հիմա խելագարվել է ու կծում է հենց Ձեզ։ Ինչպես ժողովուրդն է ասում՝ «շունն իր տիրոջն է կծում»։

Վերջում մի հարց․ Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցածների ճակատագիրը տեսնելիս դեռ մարդ մնացե՞լ է, ով կկասկածի՝ ուրացողին երբեք չի կարելի վստահել։