Շտայնմայերը բավական խիստ է արտահայտվել ԱՄՆ վե...

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը խստորեն քննադատել է ԱՄՆ արտաքին քաղաքականությունը նախագահ Դոնալդ Թրամփի օրոք և կոչ է արել աշխարհին թույլ չտալ, որ համաշխարհային կարգը քայքայվի և վերածվի «ավազակների որջի», որտեղ անբարեխիղճները վերցնում են այն, ինչ ուզում են։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Շտայնմայերը բավական խիստ է արտահայտվել ԱՄՆ վերջին գործողությունների վերաբերյալ՝ նշելով, որ համաշխարհային ժողովրդավարությունն աննախադեպ հարձակման է ենթարկվում։

Գերմանիայի նախագահը նշել է, որ իրենց ամենակարևոր գործընկերը՝ ԱՄՆ-ն, որն օգնել է կառուցելու ներկայիս աշխարհակարգը, իր գործողություններով քայքայում է արժեքները։

«Խոսքը վերաբերում է աշխարհը ավազակների որջի վերածվելուց կանխելուն, որտեղ ամենաանբարեխիղճները վերցնում են այն, ինչ ուզում են, որտեղ տարածաշրջանները կամ ամբողջ երկրները դիտարկվում են որպես մի քանի մեծ տերությունների սեփականություն», - նշել է նա հունվարի 7-ի երեկոյան տեղի ունեցած սիմպոզիումի իր ելույթում։