Ադրբեջանական զինված ուժերի կողմից շտապօգնության մեքենաների և առողջապահական օբյեկտների թիրախավորումը հանցանք է` Միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտում։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը։
Ա«րձանագրված փաստերը ներկայացվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և փոխանցվել միջազգային բոլոր խողովակներով` ակնկալելով, որ սանձազերծված ագրեսիան կդատապարտվի և կստանա համարժեք գնահատական»,- ասված է հայտարարության մեջ:



