Շտապ վերադարձել եմ արձակուրդից․ Մասիսի համայն...
Մասիսի համայնքապետ Դաբիթ Համբարձումյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Մասիս խոշորացված համայնքի հարգելի բնակիչներ,
Քիչ առաջ, տեղեկանալով մեր համայնքապետարանում տեղի ունեցող միջադեպի մասին, շտապ վերադարձել եմ արձակուրդից և այժմ աշխատանքային գործընթացի մեջ եմ:
Հուսանք՝ ողջամտությունը կհաղթի, և միջադեպն անարյուն հանգուցալուծում կստանա…»։
Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ զինված անձը ներխուժել է Մասիսի քաղաքապետարանի շենք, նռնակ է նետել Մասիսի քաղաքապետի աշխատասենյակից և այս պահին անկանոն կրակոցներ է արձակում: