Շրջափակման ժամանակ խոսել ընտրություններից, պա...

Շրջափակման ժամանակ խոսել ընտրություններից, պաշտոնանկություններից, մեղմ ասած դավաճանություն է՝ թշնամու օրակարգի սպասարկում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը:

«Մենք ունենք մեկ նպատակ՝ միասնական ջանքերով շարունակել պայքարելը հանուն ճգնաժամի հաղթահարման, հանուն Արցախի հայկական ապագայի»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ այսօր Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտնել էր արտահերթ նախագահական ընտրություններում իր հնարավոր մասնակցության մասին: Բացի այդ լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հնարավոր պաշտոնանկության մասին: