Շրջանառվում են «Մանկական Եվրատեսիլի» կեղծ տոմ...

Հանրային հեռուստաընկերության հայտարարությունը

«Զգուշացեք կեղծիքներից։ 

Շրջանառվում են «Մանկական Եվրատեսիլի» վերավաճառված և կեղծ տոմսեր:

Տեղեկացնում ենք, որ Մարզահամերգային համալիրում կատարվելու է տոմսերի նույնականացում և QR կոդերի ստուգում: Խնդիրներից խուսափելու համար հորդորում ենք տոմսերը գնել միայն tomsarkgh.am կայքից: Սահմանափակ քանակությամբ Ֆան զոնայի տոմսեր կվաճառվեն նաև Telcell-ով:

Վաճառքի այլ աղբյուրներ չկան: Զգույշ եղե՛ք խաբեության զոհ չդառնալու համար»: