Շրի Լանկայի նախագահը լքել է երկիրը․ իշխանությ...

Շրի Լանկայի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել այն բանից հետո, երբ բողոքի ցույցերի ֆոնին պաշտոնաթող նախագահ Գոթաբայ Ռաջապաքսը լքել է երկիրը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը ՝ վկայակոչելով վարչապետի դիվանատունը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Շրի Լանկայի ռազմաօդային ուժերը թռիչք են տրամադրել նախագահ Գոթաբայի Ռաջապաքսայի և առաջին տիկնոջ համար, որոնք Կատունայակե միջազգային օդանավակայանից մեկնել են Մալդիվներ:

«Քանի որ նախագահը գտնվում է երկրի սահմաններից դուրս, արտակարգ դրություն է հայտարարվել երկրում տիրող իրավիճակը հաղթահարելու համար»,- գործակալությանը հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Դինուկ Կոլոմբաջը:

Հուլիսի 13-ից հրաժարականի մասին դիմումը նախագահ Ռաջապաքսան ստորագրել էր դեռ երկուշաբթի։ Մինչև նախագահի հայտարարության հրապարակման պահը նախագահը և նրա կառավարությունը համարվում են գործող։